Հրանտ Տեր-Աբրահամյան

Card Image
24.03.2024

Կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել

Մարտական եղբայրության համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը միևնույն է հաջողելու է։

Card Image
27.12.2023

«Նժդեհի մահվան տարելիցը»

Մարտական եղբայրությունը այցելեց Կապանի տարածաշրջան

Մարտական ​​եղբայրությունը վերջերս այցելեց Կապանի տարածաշրջան՝ Նժդեհի մահվան տարելիցի կապակցությամբ։ Նրանք եղան Գեղվաձորում՝ Նժդեհի կողմից թշնամու ուժերից ազատագրված գյուղում։ «Գ. Նժդեհի արդիականությունը» թեմայով դասախոսություն կարդաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Հաջորդ օրը Եղբայրությունն այցելեց Նժդեհի գերեզմանը Խուստուփի լանջերին։

Card Image
25.09.2021

Կռվողի կամքը վերածենք կազմակերպված ուժի

Հրանտ Տեր-Աբրահամյանի ելույթը «Մարտական եղբայրության» հիմնադիր հավաքին Սարդարապատում՝ նվիրված 2020 թվականի պատերազմի մեկամյակին:

Մենք վտանգի իրականությանը հակադրում ենք Վերջին կայզորի գաղափարը: Վերջն կայզորը նա է, ով մեծագույն վտանգի առջև, չի ընկճվում, չի նահանջում, այլև ավելի է համախմբում իր ուժերը, ավելի մեծ հավատով է լցվում, և ի վերջո հաղթում է: Վերջին կայզորը ոչ թե պեսիմիստական, այլ հաղթող գաղափար է: Դա ոչ միայն ռազմական գաղափար է: Ավելի լայն է՝ այսօր պետք է ձգտենք նրան, որ հայ ժողովորդի ամբողջ ներուժը բացահայտվի, վերելք ապրի ի հակադրություն վտանգի: Պետք է ունենանք ուժի, մտքի, ստեղծագորածական վերելք: Պետք է ունենանք վերելք գիտության, արվեստի: Սա պետք է լինի մեր պատասխանը՝ պատրաստ ենք պայքարի և ստեղծագործության: Մեծ նպատակներ պետք է դնենք, որ ելք կերտենք իրավիճակից:

Social